կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Զորակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Մարտի 19-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորակ գյուղում բախվել են «Nissan March» (վարորդ՝ Յ. Խ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Թ.) և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: