ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, ինչի հետևանքով անչափահաս է մահացել

Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, ինչի հետևանքով անչափահաս է մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի Զոդ Բանավան թաղամասի հարևանությամբ բախվել են Ford Transit և Iveco մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որն անչափահաս էր, տեղում մահացել է։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց վիրավոր քաղաքացիներ տեղափոխվել են, քանի որ դեպքի վայրում նման տեղեկություններ էին շրջանառվում, որ կան վիրավորներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և ենթադրյալ վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: