շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժողովուրդ». Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք. Արսեն Թորոսյան

«Ժողովուրդ». Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք. Արսեն Թորոսյան

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին:

Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, եւ որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձեւակերպումների հետ կապված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին եւ վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: