կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, առավոտը՝ գնացել, ինչո՞ւ եք մոմ վառում․ Փաշինյան

Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, առավոտը՝ գնացել, ինչո՞ւ եք մոմ վառում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատմամշակութային մասով շատ օրթոդոքս չլինել։

«Աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդների եկամուտներ են բերում, ուղղակի պետք է մի քիչ ճկուն լինել։ Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ «կոթողացման» տրամաբանությանը պետք է ուշադիր լինել։

«Այնտեղ, որտեղ կոթող է՝ կոթող է, քննարկման թեմա չկա, բայց, հազար ներողություն, ինձ համար շատ զարմանալի երևույթներ կան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք պատմականորեն արձանագրված է, որ եղել են աշխարհիկ կառույցներ, այդտեղ եղել է ախոռ և այլն, բայց մտնում ես, տեսնում ես պատերին մոմ է կպցրած, մոմ են վառում, այստեղ խնդիր կա։ Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, առավոտը՝ գնացել, ինչո՞ւ եք մոմ վառում»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, թե ամեն հին բան չի, որ կոթող ու տաճար է։

  • Կիսվել: