Ժիրայրը կարողացավ իր ձեռագիրը, իր համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին։ Ժիրայրը մեկն էր մեր այն հայրենակիցներից, որ 90-ականներին Հայաստան տեղափոխվելով` կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։
Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր»,- գրել է Երևանի քաղաքապետը։