հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժամը 20։00-ի դրությամբ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհին խիտ մառախուղ է

Ժամը 20։00-ի դրությամբ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհին խիտ մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

  • Կիսվել: