հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Ժամանակ»․ ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգում են ուսանողները

«Ժամանակ»․ ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգում են ուսանողները

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։ Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։

Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։ Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: