Զգուշացում. վայբերով տարածվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ. Սամվել Մարտիրոսյան
️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
՛՛Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը՛՛,- գրել է նա:



