Զարեհ Սինանյանն հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից:
՛՛Ներկայացվեցին կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերահաստատեց, որ մեր գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքյան բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորցանել հայրենիքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ::