շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Յուրի Հովհաննիսյանը՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր

Յուրի Հովհաննիսյանը՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, մեծանուն գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է գիտության ոլորտում ռուսական ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր, տեղեկացնում է Ռուսարինֆո-ն:


Հովհաննիսյանը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մրցանակի է արժանացել «նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործում նշանակալի ավանդի համար»:

Նշենք, որ Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն անվանվել է «Օգանեսոն»:

  • Կիսվել: