ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող 36-ամյա իրանցին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում. նա կալանավորվել է

Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող 36-ամյա իրանցին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում. նա կալանավորվել է

Հուլիսի 30-ին, ժամը 01.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Ալի Մ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Ընտանեկան բռնությունը) մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: