Ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը
Ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։
Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։


