երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
World Press Photo-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը (լուսանկարներ)

World Press Photo-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը (լուսանկարներ)

World Press Photo-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը [VII Photo/National Geographic Society]: Այս մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից:

Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրներ բախվել են կլիմայական ճգնաժամի և համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրներին:

Տաջիկստանը և Ղրղզստանը, որոնք գտնվում են Սիրդարյա և Ամուդարյա գետերից հյուսիս, ձմռանը լրացուցիչ էներգիայի կարիք ունեն: Հարավում՝ Ուզբեկստանին և Ղազախստանին ամռանը ջուր է պետք գյուղատնտեսության համար։ Տարիներ շարունակ, երկրները ջրի ու էներգակիրների սեզոնային փոխանակում էին անում՝ ջուրը հոսում էր հյուսիսի ամբարտակներից, սակայն ԽՍՀՄ փլուզումից և արդյունաբերության մասնավորեցումից հետո այս մոտեցումն անկայուն դարձավ:

Ջրի անկայուն օգտագործումը և վերջին տարիների ծանր երաշտները խտացնում են մարտահրավերների գույները:

  • Կիսվել: