հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: