հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից

Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ բնակավայրի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել մոտակա տան պատին․ վարորդն արգելափակվել է խցիկում։
 
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:
 

  • Կիսվել: