երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Վթար Ֆիոլետովո գյուղի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է

Վթար Ֆիոլետովո գյուղի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 09-ին, ժամը 21:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Վ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: