կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած

Մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։ 

Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած։

  • Կիսվել: