ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Վստահաբար կարող եմ ասել, փլատակներից դուրս բերված մարդ չի եղել. ԱԻ նախարար

Վստահաբար կարող եմ ասել, փլատակներից դուրս բերված մարդ չի եղել. ԱԻ նախարար

Ցավոք սրտի, ներկա պահին չենք կարող հաստատել քաղաքացու կամ քաղաքացիների գտնվելու մասին լուրը, բայց աշխատանքներ տարվում են։ Այս մասին հայտնել է նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Վստահաբար կարող եմ ասել, փլատակներից դուրս բերված մարդ չի եղել։ 21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի

Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-նշել է նախարարը։

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները փլատակների տակից ձայն են լսել։

«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասել էր Հայկ Կոստանյանը: 

  • Կիսվել: