չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Վրաստանում վերականգնվել է ՀՀ տանող ճանապարհի երթևեկությունը բոլոր ավտոմեքենաների համար

Վրաստանում վերականգնվել է ՀՀ տանող ճանապարհի երթևեկությունը բոլոր ավտոմեքենաների համար

Վրաստանում վերականգնել են տրանսպորտային բոլոր միջոցների երթևեկությունը դեպի Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

Նշվում է, որ երթևեկությունը վերականգնվել է Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա մայրուղու միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Պառավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով:

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մերկասառույցի և մերկասառույցի պատճառով ներկայումս բեռնատարների համար փակ է Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետը:

  • Կիսվել: