ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում նշված երկրների ցանկում․ ԱԳՆ

Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում նշված երկրների ցանկում․ ԱԳՆ

Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։

  • Կիսվել: