երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաերթի էին ենթարկել 86-ամյա կնոջն ու փախել. կինը մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է

Վրաերթի էին ենթարկել 86-ամյա կնոջն ու փախել. կինը մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է

Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 9-ին, ժամը 11.00-ին, Ազատամարտիկների փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 86-ամյա մորը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 86-ամյա Լյուբա Անդրեսայանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: