շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:

Քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 31-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից շահագործվող «Կիա» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: