հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վրաերթ Գեղարքունիքի մարզում․ Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ Գեղարքունիքի մարզում․ Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Եղիշե Չարենց փողոցում 43-ամյա Գրիգոր Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարո Ժ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Արարատ Նավասարդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Եղիազարյանը և Հովհաննես Հայրոյանը։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: