Վրաերթ Երևանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գուրգեն Ս․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցի 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Գագիկ Հ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։