Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Georgia-ն։
Նշվում է, որ ուժեղ քամու և ձնաբքի պատճառով սահմանափակումներ են գործում Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա (Պարավանիի լեռնանցք) ազգային ավտոմայրուղու 94-146-րդ կիլոմետրերին։
Ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի՝ Կոդա-Այազմա հատվածի 1-93-րդ կիլոմետրն ազատ է։


