կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը

Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են՝ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

«Հարգելի՛ գործատուներ,

Սոցիալական ապահովության ծառայությունը հիշեցնում է, որ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը, և գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և նրանց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
 
Տեղեկացվում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- հայտնում են Ծառայությունից:

  • Կիսվել: