հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերջին օրերին նկատվել է քովիդով վարակումների թվի աճ. նախարար

Վերջին օրերին նկատվել է քովիդով վարակումների թվի աճ. նախարար

Վերջին օրերին նկատվել է քովիդով վարակումների թվի աճ, ինչը հիմնականում կապված է զբոսաշրջային սեզոնի բացման ու ակտիվ հոսքի հետ՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Այս պահին տարածված է BA5 տեսակը, որը օմիկրոնի ենթաշտամներից է: Նախարարը նշել է նաև, որ ակտիվ շարունակվում է պատվաստման գործընթացը: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե քովիդի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքում չարաշահումներ են եղել:

«Այս ընթացքում և՛ Հաշվեքննիչ պալատի կողմից և էլի մի շարք ստուգող գերատեսչությունների կողմից համապարփակ ուսումնասիրության է ենթարկվել քովիդի ընթացքում ամբողջական ծառայությունների մատուցման քանակը, որակը, և որոշակի հարցեր բարձրացվել են: Մեր կողմից այդ հարցերին մանրակրկիտ պատասխաններ, հիմնավորումներ և հիմքեր փաստաթղթային, իրավական, բերվել են, բացատրությունները տրվել են, դրանց մեծ մասը արդեն իսկ սպառել են այդ հարցերը, կան որոշ մասնավոր դեպքեր, որ դեռ պետք է պարզվեն: Եվ ես կարծում եմ՝ թե՛ Հաշվեքննիչ պալատը, և այլ մարմիններ իրենց գործառույթների շրջանակում կշարունակեն ստուգումները, այնուհետև եթե ինչ-որ մասնավոր դեպքերով կհայտնաբերվեն չարաշահումներ, կամ այլ դիտարկումներ կլինեն, կլինի դրա իրավական գնահատականը և հաջորդիվ՝ նաև գործողությունները»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: