չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վերապատրաստման դասընթացներ՝ հետպատերազմյան սթրեսային իրավիճակը հաղթահարելու նպատակով

Վերապատրաստման դասընթացներ՝ հետպատերազմյան սթրեսային իրավիճակը հաղթահարելու նպատակով

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հեռավար հանդիպում է ունեցել Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (AMHI) ներկայացուցիչների հետ:

Նախաձեռնությունը հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու լիցենզավորում ունեցող կամավորների, լիցենզավորված բժիշկների և բժշկական կրթությամբ ուսանողների թիմ է, որը գիտության վրա հիմնված պրակտիկայով, վերապատրաստման դասընթացներով և խորհրդատվությամբ աջակցում է Հայաստանին և Արցախին:

Քննարկման նպատակն էր կազմակերպել վերապատրաստման դասընթացներ և վեբինարներ սփյուռքի և Հայաստանի համար հետպատերազմյան սթրեսային իրավիճակը հաղթահարելու նպատակով:

 

 

  • Կիսվել: