«Վեոլիա Ջուր»–ը կիրականացնի Արզնի 1 եւ 2 ջրատարների վթարի կանխարգելման աշխատանքներ
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քարաթափումների հետեւանքով Արզնի 1 եւ 2 ջրատարները տեղաշարժվել են, եւ ամեն պահի կարող է առաջանալ խողովակների խզում՝ իր բարդ հետեւանքներով։
Մեր մասնագետների եւ խորհրդատվական ծառայություն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց հետագա վթարային իրավիճակից խուսափելու համար իրականացնել Արզնիի 2-ջրատարների վթարի կանխարգելման աշխատանքներ՝ ջրատարների վթարի դեպքում Երեւանը երկարատեւ չջրազրկելու համար։
Հաշվի առնելով լավագույն արդյունաբերական պրակտիկան եւ կիրառվող տեխնիկական ստանդարտներն ու ինժեներական պահանջները՝ «Վեոլիա Ջուր»–ը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիներին նվազագույն անհարմարություն պատճառելու եւ վթարի կանխարգելման աշխատանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար։


