հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Վեց համայնքում 226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ կգնան. Պապիկյան (տեսանյութ)

Վեց համայնքում 226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ կգնան. Պապիկյան (տեսանյութ)

6 համայնքում 226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն են ստացել։ Հաստատությունները ժամանակին փակվել են, քանի որ համայնքային բյուջեի միջոցները չեն բավարարել ընթացիկ ծախսերը հոգալուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

՛՛Գործադիրը 135 միլիոն դրամ է հատկացրել եռամսյա կարիքների համար: Խնդիրը վերջնական կլուծվի համայքների խոշորացումից հետո՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: