չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում իրանական համարանիշերով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

«Վայք» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: