ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում 40-ամյա վարորդը Isuzu-ով կողաշրջված վիճակում հայտնվել է Դարբ գետի ափի մոտ

Վայոց ձորի մարզում 40-ամյա վարորդը Isuzu-ով կողաշրջված վիճակում հայտնվել է Դարբ գետի ափի մոտ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Ժամը 15:00-ի սահմաններում,  Արցախի Հանրապետության բնակիչ 40-ամյա Դավիթ Ավագյանը՝ իր վարած Isuzu մակնիշի բեռնատարով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Դարբ գետի ափի մոտ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: