Վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը հնարավորություն կընձեռի թեթևացենլ վարորդների սոցիալական բեռը. 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր
«Տուգանային միավորների հիմնական փոփոխությունը սա է՝ 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր և որոշակի իրավախախտումներ ավելի կարգավորված բալային տույժեր կսահմանվեն»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտային միջոցների աճի և դրա հետևանքով առաջացած խցանումների արդյունքում ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը. «Խնդիրը հատկապես մեծ ազդեցություն է թողնում այն վարորդների վրա, ովքեր զբաղվում են ուղևորափոխադրմամբ և բեռների փոխադրմամբ: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 9 միավոր: ՆԳՆ-ից ստացված վիճակագրական տվյալների համաձայն 2020-2024 թվականը 14 365 վարորդի տուգանային միավորներ կասեցվել են և կրկին կատարելու համար 628 անձ զրկվել է վարորդական իավունքից: Առաջարկում ենք որոշակի իրավախախտումներով տւգանային միավորների չափը փոփոխել: Վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը հնարավորություն կընձեռի թեթևացենլ վարորդների սոցիալական բեռը և իրավախախտումների քանակի և որակի աճ չի դիտարկվում»: