շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների մեջ կրոնական խմբավորումների անդամներ կան. մարզպետ

Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների մեջ կրոնական խմբավորումների անդամներ կան. մարզպետ

Պարետի որոշմամբ Վարդենիսի ելքի ու մուտքի արգելափակման ռեժիմը տևելու է մինչև ապրիլի 28-ը: Ազատության հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասել է, որ քաղաք կարող են մուտք գործել միայն վարդենիսցիները և որոշ ապրանքատեսակներ մատակարարողները: Նա նշել է որ վարակման առաջին դեպքն արձանագրվել է պոլիկլինիկայում, հիմա 12 դեպք կա հիվանդանոցում, 9 դեպք՝ պոլիկլինիկայում:
 

Հարցին, թե ինչ կրոնական հավաքույթների մասին է գրում մամուլը (տեղեկություններ կան, որ վարակված բժշկուհին Եհովայի վկա է), մարզպետը նշել է, որ միշտ փորձել է զերծ մնալ անձնական տվյալները հրապարակելուց, ընդամենը կասի, որ վարակված քաղաքացիների մեջ կան քաղաքացիներ, ովքեր ինչ-որ կրոնական խմբավորման անդամներ են, իսկ հիմա խնդիր կա բուժելու բոլորին, հայտնաբերելու սկզբնաղբյուրը: Այս պահին դեռևս պարզ չէ, թե որտեղից է վարակը հասել Վարդենիս:

 

Սանոսյանը հայտնել է, որ առկա հիվանդների բոլոր կոնտակները ճշտվել են, մոտ 150 անձ տեղավորվել են հյուրանոցներում, աշխատանքներն արտակարգ ռեժիմով շարունակվում են:

Հարցին՝ կրոնական խմբավորման վարակված անձինք արդյո՞ք միջոցառումների ներկա եղել են, մարզպետը նշել է, որ նման խոսակություններ կա, սակայն ինքը չի կարող դա պաշտոնապես հերքել կամ հաստատել, եթե կարիք լինի, դրանով կզբաղվեն ու կպարզեն:

  • Կիսվել: