շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարդենիսում կորոնավիրուսով 47 դեպք կա, որից 12-ը բուժաշխատակիցներ

Վարդենիսում կորոնավիրուսով 47 դեպք կա, որից 12-ը բուժաշխատակիցներ

Վարդենիսում արդեն ունենք հաստատված 47 դեպք, որոնցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանցից միայն մեկն է բժիշկ: Այս մասինֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով նաեւ պոլիկլինկայում հաստատված 9 դեպք կա,  որոնցից երկուսը բժիշկ են: «Մենք դեռեւս խնդիր ունենք Վարդենիսում սկզբնաղբյուրի հետ կապված: Հավանաբար տեղյակ եք, որ առաջին դեպքը բժշկուհու մոտ է հայտնաբերվել, բայց խնդիր ունենք պարզելու, թե արդյոք որտեղից է  բժշկուհու մոտ հայտնաբերվել, ում հետէ  շփում ունեցել, որ հասկանանք սկզբնաղբյուրը որտեղից է Վարդենիսում հայտնվել»:

Մարզպետի խոսքով, Վարդենիսի պոլիկլինիկան չի աշխատում, բայց թեժ գծին հաղորդել են պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները, որ բնակիչները կարիքի դեպքում կարողանան զանգել: «Հիվանդանոցը մասնակի է գործում, շտապօգնության բաժանմունքը լրիվ գործում է: Անհրաժեշտության դեպքում հիվանդ քաղաքացիները կտեղափոխվեն Մարտունու ԲԿ:  Ծննդօգնությունը երկու օր է նույնպես կազմակերպում ենք Մարտունու ԲԿ-ում»,-ընդգծեց Սանոսյանը:

  • Կիսվել: