շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարչապետն այցելել է երեկ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջի ընտանիքին

Վարչապետն այցելել է երեկ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջի ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում այցելեց հոկտեմբերի 25-ին Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

  • Կիսվել: