կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի․ «Հրապարակ»

Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Սյունիքի մարզպետի գավաթ» անվանումով բազկամարտի առաջնություն է անցկացվել, եւ առաջնության հաղթողները դրամական պարգեւներ են ստացել։ Իր պատվին կազմակերպած միջոցառմանը ներկա է եղել նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հաղթողները պարգեւատրվել են։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իշխանական հիերարխիայում ոճ է թելադրում: Նա մորուք է պահում` բոլորը դառնում են մորուսավոր, կեպի է դնում` սկսում են մյուս պաշտոնյաներն էլ կեպի կրել, «վարչապետի գավաթ» մրցաշարերն էր անում, հիմա էլ դա է դարձել թրենդային: «Երեւանի քաղաքապետի գավաթ» են կազմակերպում` բռնցքամարտի մրցաշար, անգամ Սյունիքում են «Մարզպետի գավաթ» կազմակերպում: Մեզ ասացին, որ «Մարզպետի գավաթ» մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանինն է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: