շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին

«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին

Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստի» տարածքում, ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
 
Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։

  • Կիսվել: