չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ

Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ, նա լրագրողներին տված ճեպազրույցում ասաց, որ իր ակցիայի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանությունների վարած քաղաքականությունը կանգնեցնելը։

«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջում, ես ասում եմ՝ կանգ առ Նիկոլ։ Ես եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ։ Ես ուզում եմ իմ ընկերների հետ փոխել այս պարտվողական ընթացքը։ Եթե այս ընթացքը չկասեցվի, ապա մեր երկրի պետականությանը հաշված օրեր են մնացել։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հնարավոր է պահպանել միմիայն Հանրապետության հրապարակում։ Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավար, որն իր ժողովրդին ասի՝ խելոք մնացեք, թե չէ բոբոն կգա, ձեզ կուտի։ Այլևս չվախենաք պատերազմից, ժողովուրդ։ Նիկոլ, Ալիևն ո՞վ է, որ դու իրենից վախենում ես, արի ու ասա, որ սենց խնդիր կա»,- իր խոսքում նշեց նա։

 

Նրա թիմակիցներին Արման Մխիթարյանն էլ նշեց, որ իրենց առջև գոյաբանական հարց է դրված, և, որ հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․ «Էսօր մենք լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած»։

  • Կիսվել: