չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Վաղատինում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներն ավարտական փուլում են

Վաղատինում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներն ավարտական փուլում են

Ավարտական փուլում են գտնվում Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրի Տ-8-90, /Մ-2/-Վաղատին-/Մ-2/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 1+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Սիսիանի համայնքապետարանը:
 
Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են պետական միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 420 մլն ՀՀ դրամ։ Շինաշխատանքների ընթացքում հիմնանորոգվել է ավտոճանապարհի երթևեկելի մասը, կառուցվել են հենապատեր ու կողային ջրահեռացման առուներ։
 
Աշխատանքների հաջորդ փուլում կիրականացվի մայթերի բարեկարգում։
 

  • Կիսվել: