Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատում․ ձերբակալվել է 9 ոստիկան
Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում և ձերբակալել 10-ից ավելի ոստիկանության ծառայողների։