ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում:

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:

 

  • Կիսվել: