ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղում նշվել է Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)

Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղում նշվել է Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որ հանրության շրջանում առավել հայտնի է «Խաղաղօրհնեք» անվամբ։ Տոնը նշվել է նաև Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլըում, գրում է ermenihaber.am-ը:

Բազմաթիվ հավատացյալներ տոնին մասնակցելու նպատակով հավաքվել էին Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղի եկեղեցում։ Պատարագից հետո եկեղեցու բակում հսկա կաթսաների մեջ հարիսա է եփվել հյուրերի համար։

Արարողությանը ներկա են գտնվել Սամանդաղի շրջանի ղեկավար Ռեֆիք Էրյըլմազը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Թուլայ Հաթիմօղլուլլարըն և մի շարք այլ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։

Լրագրողների հետ զրույցում ԺԴԿ պատգամավոր Թուլայ Հաթիմօղուլլարըն շնորհավորել է հայերի ու բոլոր քրիստոնյաների տոնը և մարդկությանը կոչ արել՝ ավելի խաղաղ ու համերաշխ ապրել։




 

  • Կիսվել: