Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ծովազարդ-Գավառ մոտ 7.5կմ երկարությամբ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։
Տեղադրվում է հարթեցնող շերտ, որից հետո՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։



