երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ծովակում բախվել են «Գրանդ Քենդի»-ի «Isuzu»-ն և հեծանիվը. 13-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ծովակում բախվել են «Գրանդ Քենդի»-ի «Isuzu»-ն և հեծանիվը. 13-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան և 13-ամյա Զ. Հ.-ի վարած հեծանիվը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Կարեն Վ.-ն հեծանվորդին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը։

 

  • Կիսվել: