Ծովակալ Իսակովի 131-ամյակի առթիվ Երևանում նրա արձանի մոտ միջոցառում է անցկացվել
Երևանում նշել են Խորհրդային Միության հերոս, գիտնական, աշխարհում միակ «Ծովային ատլասի» հեղինակ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) ծննդյան 131-ամյակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Հանդիսավոր միջոցառում է անցկացվել
Նշվում է, որ Երևանում Իսակովի հուշարձանի մոտ անցկացվել է հանդիսավոր միջոցառում, նրա արձանի մոտ ծաղիկներ են խոնարհվել:
Հավաքվածները հարգանքի տուրք են մատուցել հայազգի, ԽՍՀՄ նավատորմի ծովակալի հիշատակին, որի անունը կապված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և երկրի ռազմածովային հզորության ամրապնդման հետ:
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Գևորգյանը և Ռուսական տան փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն:
Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի դեսպանատների դիվանագետներ, Հայաստանի վետերանների միության, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ և երիտասարդներ:



