հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ծնողները թող նորմալ իրենց պահեն, ցավը ճղճղան չի լինում». ՔՊ-ական պատգամավոր

«Ծնողները թող նորմալ իրենց պահեն, ցավը ճղճղան չի լինում». ՔՊ-ական պատգամավոր

Ծնողները թող իրենց նորմալ պահեն, «Եռաբլուրը«» միայն էդ ծնողներինը չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն դուր է գալիս, որ ոստիկանները թույլ չեն տալիս զոհվածների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին:

«Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց նորմալ պահեին... ցավը ճղճղան չի լինում: Ոնց ուզում են՝ թող հասկանան: Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել անել: Ես էլ եմ գնացել, երբ պետք է եղել»,-ասաց նա:

  • Կիսվել: