Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումը․ իտալացի դիրիժոր
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին։
«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ հարազատ, տաղանդավոր երաժշտին, ով միշտ կանգնած է Հայաստանի կողքին»։
Մարչիանոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով. «Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը։ Ուժեղ մնացեք»: