երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Տիգրան Ավինյան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Տիգրան Ավինյան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այնուամենայնիվ, հարակից հատվածներում նույնանման ռիսկ դեռևս առկա է, դրա համար ամբողջությամբ այդ հատվածը չի բացվել, և լուծումներ ենք փնտրում»,-ասաց Ավինյանը։

Ավինյանը տեղեկացրեց, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման մրցույթն արդեն կայացել է, այս տարվա ընթացքում կմտնեն շինարարության փուլ, եթե այլ բյուրոկրատական խոչընդոտներ չլինեն:

  • Կիսվել: