երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծանրաքաշ 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

Ծանրաքաշ 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։

🚛◼Երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 𝟏𝟗𝟖 տրանսպորտային միջոց։
◼Օգոստոսի 𝟒-ին կշռվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 𝟏𝟎𝟗 տրանսպորտային միջոց։
◼Արդյունքում 𝟔 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
◼Օգոստոսի 𝟓-ին մշտադիտարկվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 𝟖𝟗 տրանսպորտային միջոց։
◼Արդյունքում գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել։

  • Կիսվել: